Հրդեհ` Ստեփանակերտի կենտրոնում
PHOTOՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ժամը 20:19-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտի կենտրոնում «Մալըշ» սրճարանի և չգործող զվարճանքի և զբոսանքի համար նախատեսված հրապարակի տարածքում բռնկված հրդեհի մասին:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհը բռնկվել է տարածքում գտնվող վագոն-տնակում, որը հարմարեցված է եղել բնակության համար:
Հրշեջ փրկարարները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ և կրակը չի տարածվել հարակից շինություններում:
Տնակում ոչ ոք չի եղել: Տուժածներ չկան:
ԱԻ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը պարզում է հրդեհի բռնկման պատճառը:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



