Հրդեհ` Ստեփանակերտի կենտրոնում
ФОТОՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ժամը 20:19-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտի կենտրոնում «Մալըշ» սրճարանի և չգործող զվարճանքի և զբոսանքի համար նախատեսված հրապարակի տարածքում բռնկված հրդեհի մասին:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհը բռնկվել է տարածքում գտնվող վագոն-տնակում, որը հարմարեցված է եղել բնակության համար:
Հրշեջ փրկարարները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ և կրակը չի տարածվել հարակից շինություններում:
Տնակում ոչ ոք չի եղել: Տուժածներ չկան:
ԱԻ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը պարզում է հրդեհի բռնկման պատճառը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи



