Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք առավել շատ պետք է մտածենք, թե ինչպիսի միջավայր ստեղծենք, որ մարդիկ վերադառնան Հայաստան․ Դավիթ Յան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրթության ոլորտում էլ, ինչպես բիզնեսում,  ինչ-որ բան սկսելու համար պետք է միմյանցով ոգևորված մարդկանց խումբ, այդպես են սկսվում նաև բարեգործական նախագծերը, այդպես Հայաստանում հիմնվեց նաև «Այբ» դպրոցը․ Tert.am-ին այսպես է ասում դպրոցի համահիմնադիր, աշխարհին հայտնի հայազգի (հայրը՝ չինացի, մայրը՝ հայ) ծրագրավորող Դավիթ Յանը:

Նորագույն տեխնոլոգիաների ոլորտը գրաված՝ ABBYY ընկերության հիմնադիր, երիտասարդների համար նախատեսված առաջին շարժական համակարգչի (Cybiko) ստեղծող, ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսի կառավարման նորարարական համակարգի (iiko) հեղինակ ու  Findo և մի շարք այլ ընկերությունների հիմնադիր Դավիթ Յանը խոսել է Հայաստանի և այստեղ կրթական ոլորտի զարգացման հնարավորությունների մասին՝ օրինակները բերելով նաև իր ներդրմամբ հիմնադրված «Այբ» դպրոցից:

Դավիթ Յանի հետ Tert.am-ի բացառիկ հարցազրույցից հատվածները կարող եք կարդալ ներքևում:

Մենք ցանկանում ենք ստեղծել որոշակի համայնք՝ կրթության վերաբերյալ ընկալումները ընդլայնելու նպատակով

«Այբ» դպրոցի հիմնադիրների մեծ մասը, այդ թվում՝ ես, սովորել էինք Երևանի Ֆիզիկայի և մաթեմատիկայի դպրոցում: Հետո մենք ընդունվեցինք Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, հաջողությունների հասնելով՝ ստեղծեցինք մեր բիզնեսները, այնուհետև մտածեցինք, որ պետք է ինչ-որ մի բան վերադարձնենք Հայաստանին, մեր դպրոցին: Ի սկզբանե, մեր գաղափարն էր բարեկարգել մեր իսկ դպրոցը:

Մենք երբեք չենք կարողանա ինչ-որ բան միայնակ անել: Ավելի քան  200 մարդ աջակցում է «Այբ»-ին. նրանք օգնում են, որ դպրոցն աշխատի, և խոսքն այստեղ միայն փողի մասին չէ: Մենք օգնում ենք միմյանց, և կարծում ենք, որ իրականում, այո’, կան որոշակի խնդիրներ, մենք հույս ենք տալիս և  աջակցում ենք իրար: Դա իրականում դժվար է:  

«Այբ»-ը հիմա շատ ավելին է, քան դպրոցը: Այն նշանակալի դեր է խաղում Հայաստանի կառավարության համար: Հիմնադրամն այժմ իրականացնում է մի շարք նախագծեր: Սա յուրատեսակ համայնք է, և մենք ցանկանում ենք, որ ծնողները նույնպես իրենց ներգրավվածությունն ունենան նրանում:

Մենք ուրիշ դպրոցներից ուսուցիչների հետ էլ ենք աշխատում, որովհետև գտնում ենք, որ գուցե հիմնում ենք լավ դպրոցներ, սակայն մյուս կողմից էլ՝ պետք է մտածենք նաև  այլ դպրոցների մասին:

Մենք ցանկանում ենք ստեղծել որոշակի համայնք՝ կրթության վերաբերյալ ընկալումներն ընդլայնելու նպատակով:

Մի քանի մարդկանց նախաձեռնությամբ է հիմնադրվել «Այբ» հիմնադրամը: Նրանց թվում են՝ Արամ Ասլանյանը,  Արամ Փախչանյանը, Արթուր Բերդը, Դավիթ Փախչանյանը, Կարեն Մուսայելյանը, Կարո Սարգսյանը, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Կարևոր է նշել նրանցից յուրաքանչյուրի անունը:

Մենք առավել շատ պետք է մտածենք, թե ինչպիսի միջավայր ստեղծենք, որ մարդիկ վերադառնան Հայաստան

Ես չեմ կարծում, որ սխալ է, որ մարդիկ լքում են երկիրը սովորելու համար: Կարևոր է, որ մարդիկ աշխարհով մեկ ճանապարհորդում են, նորմալ չէ, որ նրանք դա չեն անում: Դա ներկայիս ապրելակերպի հրամայականներից է, եթե մարդիկ ցանկանում են գիտությամբ կամ բիզնեսով զբաղվել:

Կարծում եմ, մենք առավել շատ պետք է մտածենք, թե ինչպիսի միջավայր ստեղծենք, որ մարդիկ վերադառնան Հայաստան․․․ գուցե վերադառնան հենց այն  մարդիկ, որոնք հեռացել են ավելի լավ կրթություն ստանալու նպատակով, գուցե նրանցից ոմանք վերադառնան կամ գուցե բոլորովին այլ մարդիկ գան: Դա է ամենակարևոր հարցը՝ մենք պետք է ստեղծենք միջավայր, որպեսզի մարդիկ կարողանան անել այն, ինչ անում են այլ վայրերում: Այստեղ կարևոր է կրթության դերը:

Հայաստանի կառավարությունը ցանկանում է բարեփոխել կրթական համակարգը

Դուք հարցնում եք՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունը ցանկանում է բարեփոխել կրթական համակարգը, օգնու՞մ է  մեզ: Կարող եմ ասել, որ այո: Հաշվի առնելով մյուս հետխորհրդային երկրներում իրավիճակը, մենք կարող էինք սպասել հակառակը, կարող էինք ակնկալել, որ  մեր երկրում էլ իշխանությունները որոշ դժվարություններ կստեղծեն: Սակայն այդպես չեղավ: Նրանք մեզ շատ օգնեցին, և Հայաստանն ի վերջո փոխեց Կրթության մասին օրենքը՝ թույլ տալով, որ «Այբի» նման կրթական նախագծերը դառնան տեխնիկապես իրագործելի: Կրթական ոլորտում մեզ հարկավոր է էքսպերիմենտալ մոտեցում: Տեխնիկապես այն իրագործելի չէր օրենքի բացակայության պատճառով: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, կարող ենք ասել, որ այն արվել է համատեղ: Հայր Մեսրոպի ( «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ) կողմից ներդրված միջոցները կազմեցին մեր հավաքած գումարի 10%-ը, ևս 10%-ի հավելյալ աջակցություն ստացվեց նախագահի հիմնադրամից;

Հենց դրա համար ենք մենք ապրում՝ հուսալով, որ կբարելավենք աշխարհը

Ես անցած տարի «Այբ»-ի շրջանավարտներին իրենց ավարտական արարողությանն ասացի՝ Դուք եք լինելու այն մարդը, որ փոխելու եք Ձեր կյանքը:

Ես իսկապես հուզված էի՝ հասկանալով, որ այս փայլուն երեխաները, դպրոցն ավարտելով դարձել են հասուն մարդիկ, որոնք հետագայում կկայացնեն իրենց որոշումները, և որ նրանք կփոխեն Հայաստանը, ինչպես նաև՝ աշխարհը: Հենց դրա համար ենք մենք ապրում՝ հուսալով որ կբարելավենք աշխարհը:

Երբ մենք խոսում ենք ինքներս մեր մասին (օրինակ՝ ինչ եմ անում ես- Դավիթ Յան), ինչ-որ տեղ հավանաբար  հասկանում ենք, որ եթե կարող ենք այս աշխարհում ինչ-որ բան փոխել, դա երեխաների համար լավ միջավայր ստեղծելն է, որովհետև նրանք են շարունակելու փոխել աշխարհը: Կարևոր է ստեղծել մի բան, որը կարող է լինել քեզնից հետո, ապրել առանց քեզ: Ի՞նչն է դա: Այն կարող է քո կառուցած տունը, գրած գիրքը  կամ ունեցած որևէ ձեռքբերումը լինել:

Ամեն անգամ այդ ուրախ պահերը տեսնելիս մենք հենց այդ մասին էլ մտածում ենք:

Մենք ունենք հայ գործընկերներ և փորձում ենք օգտագործել առկա հնարավորությունները՝ այս կապերը խորացնելու համար 

Ես ողջ կյանքս անցկացրել եմ տեխնոլոգիաների, հատկապես նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Յոթ տարի առաջ հիմնեցինք ABBYY ընկերությունը և շարունակեցինք մեր գործունությունը՝ ստեղծելով տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն համակարգիչներին հասկանալ մարդկանց և հակառակը:

Բայց ես այլևս ABBYY-ում չեմ. դեռ շարունակում եմ մնալ ընկերության հանձնաժողովում՝ որպես խոշոր բաժնետեր, սակայն ներգրավված չեմ նրա ամենօրյա բիզնես աշխատանքում:

Ես այժմ ստեղծում եմ նոր բիզնեսներ՝ միանգամից 9 ընկերություն: Իմ վերջին ընկերությունը Findo-ն է: Այն հնարավորություն է տալիս մարդկանց փաստաթղթեր որոնել առցանց տիրույթում (օրինակ՝ եթե գիտեք, որ նման փաստաթուղթ կա, բայց չեք հիշում, թե որտեղ եք պահել): Դա Google չէ, որն առհասարակ տվյալներ է որոնում համացանցում: Մենք գտել ենք հնարամիտ միջոց, որով մարդիկ կարող են էլեկտրոնային փաստաթղթեր որոնել նաև իրենց էլեկտրոնային փոստերում, համակարգիչներում և այլն:

Իմ ողջ ուշադրությունը հիմա Findo-ի վրա է սևեռված: Ես այս նախագծի վրա ծախսում եմ շաբաթական 70 ժամ, իսկ ժամանակի մնացյալ մասն օգտագործում եմ իմ մյուս նախագծերի համար, որոնք նույնպես քիչ կարևոր չեն:

Մենք մի տեսակ կարծես արհեստական ինտելեկտի տիրույթում ենք (AISPACE):

Մենք գրասենյակներ ունենք աշխարհի 13 երկրներում. ցավոք Հայաստանում գրասենյակ չունենք: Սակայն այստեղ ունենք գործընկերներ, ինչպես նաև իրականացնում ենք նախագծեր: Իմ մյուս ընկերությունը՝ iiko-ն, ունի Հայաստանում իրականացվող որոշ ծրագրեր: Այն զբաղվում է ռեստորանների ավտոմատացմամբ, և Հայաստանի որոշ ռեստորաններ այժմ օգտագործում են այն: Այո, մենք ունենք հայ գործընկերներ և փորձում ենք օգտագործել առկա հնարավորությունները՝ այս կապերը խորացնելու համար: 

Մեզ իսկապես պետք են փոփոխությունները՝ լինեն դրանք կենսաբանական, հոգեբանական,  սոցիալական, ֆինանսական, թե բիզնեսին առնչվող

Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Ամեն անգամ Հայաստան գալով՝ ես իսկապես վայելում եմ Երևանը, Հայաստանը, մարդկանց, եղանակը և բնությունը: Անցյալ տարի ես իմ ընտանիքի հետ եկել էի  լեռնային շրջագայության: Հայաստանը գեղեցիկ է: Եվ այն կաճի, ինչը բնական է: Ինչպես նաև՝ կբարելավվեն կապերը այս ազգի և իր պատմական հայրենիքի, հայերի և Հայաստան պետության միջև: Որոշ ընկերությունները, ինչպիսին, օրինակ՝ PicsArt-ն է, ունեն գրասենյակներ Սան Ֆրանցիսկոյում, որտեղ աշխատում է երեք հարյուր հայ: Այդպիսի ընկերությունների թիվը մեծ է:

Ամեն ինչ սկսվում է կրթությունից: Ունենալով ավելի շատ տաղանդավոր և հմուտ, հումանիտար և ճշգրիտ գիտությունների ոլորտում մասնագիտացված և միջազգային փորձին հաղորդակից մասնագետներ՝ Հայաստանն ավելի գրավիչ կլինի բիզնեսների համար և հակառակը: Դա մի յուրատեսակ շրջափուլ է, որ անընդհատ կրկնվում է: Ուստի մեզ իսկապես պետք են փոփոխությունները՝ լինեն դրանք կենսաբանական, հոգեբանական, սոցիալական, ֆինանսական, թե բիզնեսին առնչվող: Ամեն ինչ նշանակություն ունի: Մենք որոշեցինք սկսել կրթությունից, որովհետև գտնում ենք, որ դա պետք է լինի ամեն ինչի սկզբնակետը:

Որովհետև առանց կրթության հնարավոր չի լինի գրավել բիզնեսին, առանց բիզնեսի, չես կարողանա ներգրավել ֆինանսներ, իսկ առանց ֆինանսների անհնար կլինի մարդկանց պահելը: Ի վերջո` ամեն բան սկսվում է մարդկանցից:

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ