Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Եվրոպական գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում քաղաքական դաշտում առաջացրել է լուրջ քննարկումներ և հակասական գնահատականներ։ Ընդամենը շաբաթներ են մնացել խորհրդարանական ընտրություններին, և արտաքին ակտիվության նման ծավալը շատերի կողմից դիտարկվում է ոչ միայն որպես դիվանագիտական նախաձեռնություն, այլև որպես ներքաղաքական ազդեցության գործիք։ Միևնույն ժամանակ, այդ գործընթացը դիտարկվում է նաև որպես քայլ, որը կարող է էականորեն ազդել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա։

Գագաթնաժողովին մասնակցելու պատրվակով Երևան ժամանած մի շարք երկրների առաջնորդներ գտնվում են Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության մեջ և ակտիվորեն աջակցում են Ուկրաինային։ Այս ֆոնին Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան դարձավ այն հանգրվանը, որը, ըստ փորձագետների, առավել հստակ ընդգծեց հնարավոր զարգացումների ուղղությունը։ Հարցը, թե արդյոք Հայաստանը պատրաստ է նման սցենարների, մնում է բաց, սակայն արդեն իսկ հնչում են զգուշացումներ, որ առաջիկա ժամանակահատվածը կարող է լինել բարդ թե՛ իշխանության, թե՛ հասարակության համար։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը։ Ես նախորդիվ անդրադարձել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երևանյան այցի հնարավոր բացասական հետևանքներին, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների կտրվածքով։ Բայց Ուկրաինայի նախագահին հրավերը Երևան խոցելի է բազմաթիվ այլ գործոններով ևս։ Դա թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը։ Գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ Զելենսկին Բաքվում նոր ռազմական գործարքներ կնքեց Ալիևի հետ, շնորհավորեց նրան «տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ և համաձայնվեց զենքի համատեղ արտադրությանը։ Չնայած այս ամենն ունի նաև պատմական հետագիծ։ Սա այն նույն Ուկրաինան է, որն, ըստ ԱՄՆ Սենատում հնչեցված փաստերի, դեռ 2020 թվականին Ադրբեջանին մատակարարում էր արգելված ֆոսֆորային զինամթերք, ինչով թշնամին Արցախում սպանում էր մեր տղաներին, այրում գյուղեր, ոչնչացնում և հաշմանդամ դարձնում խաղաղ բնակիչներին։ Պատվով ընդունել այն մարդուն, ով գրկախառնվում է Ալիևի հետ և, ըստ էության, համերաշխ է Հայաստանի դեմ ուղղված նրա ագրեսիվ օրակարգին, 19–23 հայերի գերեվարելու և խոշտանգելու նրա քաղաքականությանը, նշանակում է ուրանալ մեր ազգային, պետական շահերը։ Քանի դեռ մեր հայրենակիցները դանդաղ ոչնչացվում են Բաքվի բանտերում, Ալիևի ընկերոջ և դաշնակցի հետ գրկախառնվելը ողջերի դավաճանություն է և նահատակների հիշատակի անարգանք»։

Այս գնահատականը, որքան էլ կտրուկ, արտացոլում է այն մտահոգությունները, որոնք առկա են փորձագիտական որոշ շրջանակներում։ Խնդիրը միայն մեկ այցը կամ մեկ միջոցառումը չէ, այլ այն ընդհանուր ուղղությունը, որով շարժվում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Երբ երկիրը հայտնվում է հակադիր ուժային կենտրոնների ազդեցության գոտում, յուրաքանչյուր քայլ կարող է ունենալ երկարաժամկետ և երբեմն՝ անկանխատեսելի հետևանքներ։

Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը և անվտանգային համակարգը երկար տարիներ սերտորեն կապված են եղել Ռուսաստանի հետ։ Նման պայմաններում հարաբերությունների հնարավոր սրումը կամ առավել ևս խզումը կարող է բերել լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքների։ Մատակարարումների, շուկաների, էներգետիկ համակարգերի և աշխատուժի շարժի հետ կապված հարցերը կարող են անմիջապես ազդել քաղաքացիների առօրյա կյանքի վրա։
Ստեղծված իրավիճակում առավել սուր է դառնում ռազմավարական հաշվարկի հարցը։ Արտաքին քաղաքականության ցանկացած փոփոխություն պահանջում է ոչ միայն հստակ նպատակներ, այլև դրանց իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ և երաշխիքներ։ Առանց այդ հիմքերի, նույնիսկ ամենաակտիվ դիվանագիտական քայլերը կարող են վերածվել ռիսկերի կուտակման։

Այս ֆոնին ավելի ակնհայտ է դառնում, որ գագաթնաժողովը կարող է դառնալ շրջադարձային կետ ոչ միայն ներքաղաքական գործընթացների, այլև Հայաստանի արտաքին հարաբերությունների համակարգի համար։ Եթե առաջիկայում զարգացումները շարժվեն հարաբերությունների սրման ուղղությամբ, ապա դրա հետևանքները կզգացվեն առաջին հերթին երկրի ներսում՝ ազդելով տնտեսության, սոցիալական կայունության և ընդհանուր անվտանգային միջավայրի վրա։

Ընտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսին Երևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՇենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում. Արտակ Զաքարյան Պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ գործող կառավարչի մշտական ուղեկիցը. Աբրահամյան Գրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՈստիկանությունը հալյուցինոգեն սունկ է հայտնաբերել Ոստիկանները երիտասարդի մեքենայում հալյուցինnգեն սունկ են հայտնաբերել Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԵրևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարելԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ ՄխիթարյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքՄարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ ՊետրոսյանՖասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Մահազդ․ կյանքից հեռացել է Լուսինե Բալասանյանը Որտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Քաղաքացիները կանգնած են նոր ճնշման առաջՈրտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար