Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երևանում երեկ կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես և սպասելի էր, ավելի շատ Ուկրաինայի, քան Հայաստանի մասին էր։ Ելույթ ունեցող եվրոպական պաշտոնյաներն ու առաջնորդները 1-2 բառով անդրադառնում էին Հայաստանին, ապա իրենց ողջ խոսքը ուղղում Ուկրաինային, իսկ հակառուսականությունը պարզապես ծփում էր այդ գագաթնաժողովից։ Ավելին, Փաշինյանն ինքն էլ հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկել են Հայաստան–Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները։ «Կարևոր է, որ մենք վերսկսենք մեր երկրների միջև ակտիվ երկխոսությունը»,– գրել էր Զելենսկին՝ նշելով, որ Փաշինյանի հետ խոսել են նաև տնտեսական գործընկերության զարգացման մասին։

Ուշագրավ մեկ այլ հանգամանք․ Ուկրաինայի վերաբերյալ առանձին կետ կա նաև Հայաստան–Եվրամիություն գագաթնաժողովի համատեղ հայտարարության նախագծում, թեև հայկական կողմը կարող էր փոքր–ինչ նրբանկատություն դրսևորել և այս մի գագաթնաժողովի հայտարարությունից հանել Ուկրաինայի վերաբերյալ հատվածը։ Բնական է, որ նման գագաթնաժողովի անցկացումը և հակառուսական նարատիվների տարածումը պետք է լրջորեն մտահոգեր ռուսական կողմին։ Ռուսական հեռուստաընկերության եթերում քննադատություն է հնչել, ընդ որում՝ հատկապես ընդգծել են, որ համատեղ հանդիպմանը Փաշինյանն ու Զելենսկին զրուցել են անգլերեն, թեև երկուսն էլ հրաշալի տիրապետում են ռուսերենին։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը առանց անուններ նշելու գրել է․ «Երևանում երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց խոսում են ռուսերեն, վատ անգլերեն են խոսել իրենց թերարժեքության պատճառով։ Չնայած հնարավոր է, որ սա եղել է տեսախցիկի առջև, իսկ հետո նրանք զրուցել են իրենց ծանոթ, հիանալի և հզոր լեզվով։ Պակասում են միայն Թրամփն ու Վենսը, որպեսզի տգետներին անգլերենով խոսելու հնարավորություն տան»։ Ռուսական կողմի արձագանքը շուտով ավելի կոշտ և ծանր կհնչի։ Եվ սա, բնականաբար, հասկանում են թե Եվրոպայում, թե Հայաստանում։ Եթե Եվրոպայի մասով ամեն ինչ հասկանալի է՝ նրանք պարզ և բաց դիմակայության մեջ են Ռուսաստանի հետ, ապա Հայաստանի իշխանությունների վարքը պարզապես որևէ ողջամիտ տրամաբանության չի ենթարկվում։

Սոնա Գալստյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումՇենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսին Երևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՇենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում. Արտակ Զաքարյան Պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ գործող կառավարչի մշտական ուղեկիցը. Աբրահամյան Գրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՈստիկանությունը հալյուցինոգեն սունկ է հայտնաբերել Ոստիկանները երիտասարդի մեքենայում հալյուցինnգեն սունկ են հայտնաբերել Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԵրևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարելԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ ՄխիթարյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքՄարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ ՊետրոսյանՖասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Մահազդ․ կյանքից հեռացել է Լուսինե Բալասանյանը Որտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան