Երևան, 05.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Վեհափառ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով.

«Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը անձնազոհաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ կյանքի համար՝ մշտապես ձգտելով արդարության ու խաղաղության հաստատման։ Այս գիտակցությամբ են հարյուր հազարավոր հայորդիներ Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով ու բարօր աշխարհի հաստատման։ Այս նույն գիտակցությամբ է ազգս նաև պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը։

Սիրելիներ, այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։ Արդ, խոնարհում բերելով մեր հերոսների անմար հիշատակի առջև՝ ներշնչվենք նրանց պայծառ օրինակով և համատեղ ջանքերով ու միմյանց սատարումով շենացնենք մեր կյանքի անդաստանը նոր ձեռքբերումներով և ազգաշահ իրագործումներով։

Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և շնորհավորանքն ենք հղում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին:

Աղոթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ, ապահով ու բարօր կյանքի համար և հայցում Բարձրյալից, որ այլևս մարդկային կյանքում տեղ չգտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներ ու արհավիրքներ։ Թող հարուցյալ Տիրոջ շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ այսօր և միշտ և հավիտյանս․ ամեն»։

Թուրքիայում ձյուն է տեղացել ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել 3–րդ երկրների կողմից հարևան պետությունների դեմ ռազմական գործողությունների համար. ԱԳՆ ԵՄ-ն հաջորդ շաբաթ Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կառաջարկի. Euractiv Մասուդ Փեզեշքիանի այցը բռնազավթված Ստեփանակերտ լայն քննադատություն ու մեծ հակազդեցություն է առաջացրել Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի Ալկոհոլի, ծխախոտի և քաղցրավենիքի գները կբարձրանա՞ն Ռուսաստանի քաղաքացիները պարտավոր են փոխել անձնագրերը, եթե նրանց արտաքին տեսքը զգալիորեն փոխվել է Գերմանիայում կտրուկ կրճատվել է ապաստան հայցելու դիմումների թիվը Երևանում բեռնատարը կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը Արտակարգ դեպք՝ Իջևանում․3 երիտասարդ դանակաhարված տեղափոխվել է հիվանդանոց Ավելի քան 100 տարում առաջին անգամ Սեն գետը բացվել է լողալու համար Լևոն XIV պապը վերակենդանացրել է ամառային արձակուրդների ավանդույթը Եղանակային ապոկալիպսիս․ աղետալի ջրհեղեղ է սպասվում․ ՌԴ Թուրքիայում 3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երևանում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա Հյուսիսային պողոտայում առևանգել են ոստիկանական մեքենան, ապա դրանով «Կինոհայրենիքի» խաչմերուկում վթարի ենթարկվել Չինաստանում բացվել է աշխարհի խոշորագույն LEGOLAND թեմատիկ այգին ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը Ինչպիսին է Երևանում մթնոլորտային օդի որակը Ռուսները դադարել են տուրեր գնել դեպի Ադրբեջան Ուժեղ կարկուտ եւ տեղատարափ անձրեւ Գավառում Արժեզրկվում է բարերարի ինստիտուտը. Նաիրի Սարգսյան Հրդեհ ավտոտնակում. մեքենան վերածվել է մոխրակույտի Հունաստանում անտառային հրդեհները շարունակվում են, հասել են Աթենք (տեսանյութ) Թրամփը հայտարարել է, որ «TikTok» սոցիալական ցանցը ձեռք բերելու գործարքը գրեթե պատրաստ է Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին Բրիտանացի դիվանագետը առաջարկում է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար Խաղաղ հավաքների իրավունքի վրա ոչ ոք չի կարող բռնանալ. Մենուա ՍողոմոնյանՈղբերգական վթար Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր Նիկոլն ո՞վ է, որ որոշի` հանուն ինչի´ են զոհվել մեր տղաները. Դավիթ ՍարգսյանՄինչեւ երեկո ջուր չի լինի ՀԱՄԱՍ-ը դրական արձագանք է տվել ԱՄՆ-ի կողմից Գազայում հրադադարի առաջարկին Իմ էլեկտրաէներգիայի վճարը. 50 եվրո ամսական 200 քառակուսի մետրի համար. hնարավո՞ր է դա ԷստոնիայումԼավ լուր՝ զինծառայողների համար Ոսկու գինը նվազել էՀայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանում տիրող մթնոլորտը․ Էրդողան «Ցանկանում եմ, որ Հայաստանի ողջ տարածքում լինեն Կապան ֆեստի նման փառատոններ»․ Կապան ֆեստը զգացողությունների գլխապտույտ է խոստանում հանդիսատեսինԱմուսինները մասնակցել են զինվորի զորացրման ու բանակ ճանապարհելու միջոցառման, հետո տունը հայտնաբերել են թալանվածՉիմանաք՝ հուլիսին միշտ հով ապրելու եք, գալու է նաև տժժժալու ժամանակը․ Գագիկ Սուրենյան Փաշինյանը, եկեղեցին պառակտելու փոխարեն ավելի համախմբեց այն Ադրբեջանը դույզն-ինչ չի նվազեցրել իր պահանջները Սամվել Կարապետյանի ակնարկը. սկզբունքորեն նոր ուժի շուրջ համախմբման հրամայականը Հայաստանի իշխանությունները որոշել են հետևել Ադրբեջանի օրինակին Փաշինյանը հենց այս հոդվածներով է պատժվելու․ Ավետիք Չալաբյան Եվրամիությունն Իսրայելի դեմ պատժամիջոցները կներկայացնի հաջորդ շաբաթԲնակարանային գողության դեպք է բացահայտվել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿապանում անցկացվում է միջազգային երաժշտական ​​փառատոնՆշված հասցեներում ջուր չի լինի