Երևան, 20.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը դույզն-ինչ չի նվազեցրել իր պահանջները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Դուբայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ հուլիսի 10-ին նախանշված հանդիպմանն ընդառաջ փաշինյանական քարոզչամեքենան ու հատկապես հաստիքային արևմտամետները փորձում են տպավորություն ստեղծել՝ իբր Ադրբեջանը փոխզիջումների է գնալու խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցում։ Փորձում են հանրությանը համոզել, թե տարածաշրջանային հաղորդակցություններն անցնելու են ՀՀ իրավազորության ներքո, ծաղրում Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը։

Փաստը, սակայն, հակառակն է։ Պաշտոնական Բաքուն ոչ միայն հետքայլ չի արել իր պահանջներում, այլև ավելի հստակ ու կոշտ դիրքորոշում է որդեգրել։ Օկուպացված Ստեփանակերտում, Տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքին Ալիևը հայտարարել է, թե այժմ մեծ կարևորություն է ստանում Հայաստանից արտաքսված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը: Ելույթի զգալի մասը նվիրելով Հայաստանին՝ Ալիևը հիշեցրել է օրեր առաջ Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության բանաձևերը, որոնցում Երևանին կոչ էր արվում կատարել Բաքվի պահանջները:

«Մենք բարձր ենք գնահատում կազմակերպության նախարարների խորհրդում բոլոր 57 անդամ պետությունների կողմից աջակցվող միաձայն բանաձևի ընդունումը, որը վերահաստատում է Հայաստանից բռնի արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Այս բանաձևի հետ մեկտեղ, ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը հաստատվում է նաև Նախարարների խորհրդի նիստից հետո ընդունված «Ստամբուլի հռչակագրով»։ Հռչակագիրը նաև դատապարտում է Հայաստանի հրաժարումն Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ երկխոսություն սկսելուց», - նշել է Ադրբեջանի նախագահը:

Նշենք, որ երեկ Ստեփանակերտում է եղել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը մեկ բառ անգամ չի ասել ԻՀԿ բանաձևերի մասով, մինչդեռ Իրանի ԱԳՆ-ից օրերս հայտարարել էին, թե իրենք չեն կիսում հակահայկական բանաձևերի դրույթները։ Իսկ Ալիևը նրա ներկայությամբ է պնդել, որ բանաձևերն ընդունվել են միաձայն։

Ի դեպ, Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, թե Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների ընթացքին՝ սպասելով համաձայնագրի ստորագրմանը, որը «կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները»։

Իրանին կամ այլ երկրի կարելի է մեղադրել անհետևողականության մեջ, բայց դրա միակ ու գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որը «ինքնիշխանության» կոչերի ներքո ավելի է իջեցնում ՀՀ ինքնիշխանությունը, Հայաստանը դարձնում մանրադրամ տարբեր երկրների հարաբերություններում։

Աստղիկ Մարգարյան

Լուիս Դիասը «Բավարիայում» կստանա 14 միլիոն եվրո Ֆրանսիայում շուրջ 150 դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են մայրուղու մեքենաների վրա. վիրավորվել է 10 ոստիկանԱստղերի հարկերը կարող են բարձրանալ՝ գերեկամուտների պատճառով Արմավիրի մարզում փլուզում է տեղի ունեցել «Ոսկե ծիրանի» հաղթողները Հղի կանանց պատվաստումը պաշտպանում է նորածիններին թոքերի վարակից․ The Lancet Child & Adolescent HealthԼոնդոնում «Պաղեստինի գործողությունների» աջակցության ցույցերի ժամանակ 55 մարդ է ձերբակալվելՊենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարին շնորհավորել է Իրանի վրա հարձակման «ապշեցուցիչ հաջողության» առիթովՄոուրինյո․ Անպայման կվերադառնամ Պորտուգալիա Հուլիսի 20-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցըԻսրայելցի վերաբնակիչները հարձակվել են բեդվինների հողերի վրա, մորթել ավելի քան 100 ոչխար և գողացել ևս 350-ը. MEEՔորթնի Քարդաշյանը հետևորդին «իր տեղն է դրել»՝ իր կազմվածքի մասին մեկնաբանության պատճառովԱՄՆ-ում ՄՌՏ սարքը տղամարդուն ներս է քաշել. նա մահացել է Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակինԻրանի և Իսրայելի միջև կնքված հրադադարը փխրուն է. Արաղչի Շատ մոտ ենք խաղաղության պայմանագիր ստորագրելուն, բայց դա հնարավոր է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և Մինսկի խմբի լուծարումից հետո․ ԱլիևԱդրբեջանը ՌԴ-ի դեմ միջազգային հայց է նախապատրաստում Կիևը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել ուկրաինացիների արտաքսումը Վրաստան Գազայում իսրայելցի զինվորները կրակ են բացել բնակիչների ուղղությամբ, զոհվել է առնվազն 32 մարդԹոմ Հոլանդը խոստանում է նոր «Սփայդերմենը» կլինի «թարմ շունչ»՝ նկարահանված իրական վայրերումՎիետնամում զբոսաշրջային նավակ է շրջվել. զոհվել է առնվազն 18 մարդ Զախարովան հայտնի հիփ-հոփ կատարողի հետ երգ է ձայնագրել 100 միլիոն դոլար և մեկ տոննա կոկաին. Մեծ Բրիտանիայում բացահայտվել է ամենամեծ նարկոկարտելներից մեկըԴյուսելդորֆի տոնավաճառում hրավառ նյութերի պшյթյունի հետևանքով կան տուժածներ Ներկայացվել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակըԹարմացվել է Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգըՄեծ Բրիտանիան հայտարարել է «18 ռուսաստանցի լրտեսի և նրանց ստորաբաժանումների բացահայտման» մասինԵրբեք մի համաձայնվեք օկուպացիային․ Ալիևի խորհուրդը Ուկրաինային Կուրտուան երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ Մակրոնը հայտնել է «Ռուսաստանի վրա ճնշnւմը մեծացնելու» իր մտադրության մասին Թրամփը դատի է տվել Wall Street Journal թերթին Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարըՔայլի Ջեններին քննադատել են Miu Miu-ի նոր ֆոտոշարքում «դատարկ հայացքի» համար Հունգարիան չի հաստատի ԵՄ բյուջեն, որը կազմվել է Ուկրաինայի շահերից ելնելով․ Օրբան Ձերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդ Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՊրեմիերա. Սոֆի Մխեյան-«Տամ սեր» Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական Իրանի բոլոր երեք միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են․ Թրամփ Վանաձորում 8-ամյա տղային հայտնաբերել են 2 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում՝ հոր ավտոմեքենայի բեռնախցիկում Oկnւպաgված Արցախում Ալիևի մասնակցությամբ գլոբալ մեդիա ֆորում է անցկացվում Ազգակործան կապիտուլյանտը հերթական անգամ Վեհափառի հեռացման մասին է խոսել․ Շարմազանով «Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվեց Ադիլխան Երժանովին Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր Նիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՆիկոլն իրավասություն չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանՋուր չի լինի հուլիսի 19/20-ին․ հասցեներ Ցանկացած մարդ պետք է հասկանա իր տեղն ու դերը. Մհեր ԱվետիսյանԻրանում ավտոբուսի վթարի հետևանքով կա 21 զոհ, 34 վիրավոր