Երևան, 20.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


20-ամյա զինվորը եկել տուն, 2 ժամ անց գնացել գնումների, հանդիպել ընկերներին․ կեսգիշերին ծնողները իմացել են դաժան լուրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 1-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարից, ինչը դարձել էր 3 երիտասարդ տղաների մահվան պատճառ։ Հրապարակումից հետո զանգվածային լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր տեղեկություններ տարածեցին, որ մահացածներից 20-ամյա Արտյոմ Ստեփանյանը բանակից զորացրվել էր ու նրան գնացել էին դիմավորելու և տուն բերելու Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Գոռ Սահակյանն ու 17-ամյա Կարեն Նաղդալյանը։ Զինվորին դիմավորելուց հետո տուն գալու ճանապարհին տեղի էր ունեցել ողբերգական ավտովթարը, ինչն էլ դարձել է նշված անձանց մահվան պատճառ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ այդ տեղեկությունը իրականության հետ կապ չունի։

Մահացածներից Ա․ Ստեփանյանը ծառայել է ՀՀ ՊՆ Սյունիքի մարզի զորամասերից մեկում, ծառայության ընթացքում միշտ բնութագրվել է դրական, խրախուսանքների է արժանացել հրամանատարների կողմից և ավտովթարի օրը ինքը տաքսի ավտոմեքենայով եկել է տուն։ Արդեն տան մոտ իր ընկերները «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայով դիմավորել են նրան, խանութից ծաղկեփունջ է գնել ու եկել տուն։

Մահացած Ա․ Ստեփանյանի հարազատներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել են. «Արտյոմը այդ օրը եկել է տուն տաքսիով, ծնողները զուռնա-դհոլով դիմավորել են։ Մոտ 2 ժամ տանը լինելուց հետո դուրս է եկել, գնացել խանութ։ Արդեն խանութի մոտ հանդիպել է իր ընկերներին՝ 17-ամյա Գ․ Սահակյանին և 17-ամյա Կ․ Նաղդալյանին և նրանց հետ ավտոմեքենայով տեղ են գնացել, ուր՝ չգիտենք։ Մենք մեր զինվոր տղային ընդամենը 2 ժամ ենք տեսել, իսկ երբ տնից գնաց գնումներ կատարելու, դրանից ժամեր անց տեղեկացանք այդ չարաբաստիկ ու ողբերգական ավտովթարի մասին։

Հիմա բոլորը, չգիտես ինչու, ծողներին են մեղադրում, որ իբր թույլ են տվել՝ անչափահասները գնան իրենց որդուն բանակից տուն բերեն, սակայն դա այդպես չէ և բոլոր այդ մարդիկ իրականությունը չիմանալով և հավատալով մի քանի լրատվականներում տեղ գտած սխալ ու անհեթեթ լուրին, մեղադրում են ծողներին, այդ կերպ էլ ավելի ցավեցնելով առանց այդ էլ ծանր վիշտ կրած Արտյոմի  ծողներին ու հարազատներին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհին «BMW X3» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և մոտ 80-100 մետր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։

 Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին։ Նրանց մարմինները հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս՝ տարբեր հատվածներում։

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածներն են՝ Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Գոռ Սահակյանը, 17-ամյա Կարեն Նաղդալյանը և Արագածոտնի մարզում հաշվառված 20-ամյա Արտյոմ Ս.-ն:  Քննչական բաժինը պարզում է՝ մահացածներից ով է եղել վարորդը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Լուիս Դիասը «Բավարիայում» կստանա 14 միլիոն եվրո Ֆրանսիայում շուրջ 150 դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են մայրուղու մեքենաների վրա. վիրավորվել է 10 ոստիկանԱստղերի հարկերը կարող են բարձրանալ՝ գերեկամուտների պատճառով Արմավիրի մարզում փլուզում է տեղի ունեցել «Ոսկե ծիրանի» հաղթողները Հղի կանանց պատվաստումը պաշտպանում է նորածիններին թոքերի վարակից․ The Lancet Child & Adolescent HealthԼոնդոնում «Պաղեստինի գործողությունների» աջակցության ցույցերի ժամանակ 55 մարդ է ձերբակալվելՊենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարին շնորհավորել է Իրանի վրա հարձակման «ապշեցուցիչ հաջողության» առիթովՄոուրինյո․ Անպայման կվերադառնամ Պորտուգալիա Հուլիսի 20-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցըԻսրայելցի վերաբնակիչները հարձակվել են բեդվինների հողերի վրա, մորթել ավելի քան 100 ոչխար և գողացել ևս 350-ը. MEEՔորթնի Քարդաշյանը հետևորդին «իր տեղն է դրել»՝ իր կազմվածքի մասին մեկնաբանության պատճառովԱՄՆ-ում ՄՌՏ սարքը տղամարդուն ներս է քաշել. նա մահացել է Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակինԻրանի և Իսրայելի միջև կնքված հրադադարը փխրուն է. Արաղչի Շատ մոտ ենք խաղաղության պայմանագիր ստորագրելուն, բայց դա հնարավոր է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և Մինսկի խմբի լուծարումից հետո․ ԱլիևԱդրբեջանը ՌԴ-ի դեմ միջազգային հայց է նախապատրաստում Կիևը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել ուկրաինացիների արտաքսումը Վրաստան Գազայում իսրայելցի զինվորները կրակ են բացել բնակիչների ուղղությամբ, զոհվել է առնվազն 32 մարդԹոմ Հոլանդը խոստանում է նոր «Սփայդերմենը» կլինի «թարմ շունչ»՝ նկարահանված իրական վայրերումՎիետնամում զբոսաշրջային նավակ է շրջվել. զոհվել է առնվազն 18 մարդ Զախարովան հայտնի հիփ-հոփ կատարողի հետ երգ է ձայնագրել 100 միլիոն դոլար և մեկ տոննա կոկաին. Մեծ Բրիտանիայում բացահայտվել է ամենամեծ նարկոկարտելներից մեկըԴյուսելդորֆի տոնավաճառում hրավառ նյութերի պшյթյունի հետևանքով կան տուժածներ Ներկայացվել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակըԹարմացվել է Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգըՄեծ Բրիտանիան հայտարարել է «18 ռուսաստանցի լրտեսի և նրանց ստորաբաժանումների բացահայտման» մասինԵրբեք մի համաձայնվեք օկուպացիային․ Ալիևի խորհուրդը Ուկրաինային Կուրտուան երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ Մակրոնը հայտնել է «Ռուսաստանի վրա ճնշnւմը մեծացնելու» իր մտադրության մասին Թրամփը դատի է տվել Wall Street Journal թերթին Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարըՔայլի Ջեններին քննադատել են Miu Miu-ի նոր ֆոտոշարքում «դատարկ հայացքի» համար Հունգարիան չի հաստատի ԵՄ բյուջեն, որը կազմվել է Ուկրաինայի շահերից ելնելով․ Օրբան Ձերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդ Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՊրեմիերա. Սոֆի Մխեյան-«Տամ սեր» Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական Իրանի բոլոր երեք միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են․ Թրամփ Վանաձորում 8-ամյա տղային հայտնաբերել են 2 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում՝ հոր ավտոմեքենայի բեռնախցիկում Oկnւպաgված Արցախում Ալիևի մասնակցությամբ գլոբալ մեդիա ֆորում է անցկացվում Ազգակործան կապիտուլյանտը հերթական անգամ Վեհափառի հեռացման մասին է խոսել․ Շարմազանով «Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվեց Ադիլխան Երժանովին Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր Նիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՆիկոլն իրավասություն չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանՋուր չի լինի հուլիսի 19/20-ին․ հասցեներ Ցանկացած մարդ պետք է հասկանա իր տեղն ու դերը. Մհեր ԱվետիսյանԻրանում ավտոբուսի վթարի հետևանքով կա 21 զոհ, 34 վիրավոր