Քիմ Քարդաշյանը հոգեկան ծանր վիճակում է
ЛАЙФԱմերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած հարձակումից հետո ծանր հոգեկան վիճակում է: Դա նրա ու հարազատների համար ոչ միայն մեծ փորձություն էր, այլև զգուշացում: Այդ մասին երեքշաբթի հայտնել է ֆոտոմոդելի քույրը՝ Քլոե Քարդաշյանը Էլլեն Դեջեներսի հեղինակային հաղորդման ժամանակ:
«Քիմի վիճակը այնքան էլ լավ չէ: Նրա հետ կատարվածը անհավանական հոգեկան հարված է հասցրել նրան, բայց մեր ընտանիքը միավորվել է ինչպես երբեք: Մենք կհաղթահարենք այդ փորձությունը միասին»,- նշել է Քլոեն:
Փարիզում տեղի ունեցածից հետո Քիմն ու նրա քույրերը լռություն էին պահպանում: Քլոեն առաջինը խախտեց լռությունը:
«Ես կարծում եմ, որ դա ահազանգ էր, որն ուղղված էր մեր սովորական կենսակերպի փոփոխության անհրաժեշտության մատնանշմանը: Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ առավելագույնս ապահով պաշտպանված ենք»,- հավելել է նա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



