Քիմ Քարդաշյանը հոգեկան ծանր վիճակում է
LIFEԱմերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած հարձակումից հետո ծանր հոգեկան վիճակում է: Դա նրա ու հարազատների համար ոչ միայն մեծ փորձություն էր, այլև զգուշացում: Այդ մասին երեքշաբթի հայտնել է ֆոտոմոդելի քույրը՝ Քլոե Քարդաշյանը Էլլեն Դեջեներսի հեղինակային հաղորդման ժամանակ:
«Քիմի վիճակը այնքան էլ լավ չէ: Նրա հետ կատարվածը անհավանական հոգեկան հարված է հասցրել նրան, բայց մեր ընտանիքը միավորվել է ինչպես երբեք: Մենք կհաղթահարենք այդ փորձությունը միասին»,- նշել է Քլոեն:
Փարիզում տեղի ունեցածից հետո Քիմն ու նրա քույրերը լռություն էին պահպանում: Քլոեն առաջինը խախտեց լռությունը:
«Ես կարծում եմ, որ դա ահազանգ էր, որն ուղղված էր մեր սովորական կենսակերպի փոփոխության անհրաժեշտության մատնանշմանը: Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ առավելագույնս ապահով պաշտպանված ենք»,- հավելել է նա:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



