Քիմ Քարդաշյանը հոգեկան ծանր վիճակում է
ԼԱՅՖԱմերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած հարձակումից հետո ծանր հոգեկան վիճակում է: Դա նրա ու հարազատների համար ոչ միայն մեծ փորձություն էր, այլև զգուշացում: Այդ մասին երեքշաբթի հայտնել է ֆոտոմոդելի քույրը՝ Քլոե Քարդաշյանը Էլլեն Դեջեներսի հեղինակային հաղորդման ժամանակ:
«Քիմի վիճակը այնքան էլ լավ չէ: Նրա հետ կատարվածը անհավանական հոգեկան հարված է հասցրել նրան, բայց մեր ընտանիքը միավորվել է ինչպես երբեք: Մենք կհաղթահարենք այդ փորձությունը միասին»,- նշել է Քլոեն:
Փարիզում տեղի ունեցածից հետո Քիմն ու նրա քույրերը լռություն էին պահպանում: Քլոեն առաջինը խախտեց լռությունը:
«Ես կարծում եմ, որ դա ահազանգ էր, որն ուղղված էր մեր սովորական կենսակերպի փոփոխության անհրաժեշտության մատնանշմանը: Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ առավելագույնս ապահով պաշտպանված ենք»,- հավելել է նա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



