Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի մոտ իրականացված ահաբեկչությունից զոհվել է 15 մարդ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում ոստիկանական բաժանմունքի մոտ հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը փոխվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Հաքքարիի նահանգապետարանի հայտարարության համաձայն` ահաբեկչության զոհ են դարձել 10 զինվոր և 5 քաղաքացիական անձ, այլ ոչ թե 8 քաղաքացիական անձ, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ: Վիրավորների թիվը 26-ն է` 13 զինվոր և 13 քաղաքացիական անձ:
Պայթյուն իրականացնելու համար օգտագործվել է 4-5 տոննա պայթուցիկով ավտոմեքենա։ Պայթյունի տեղում առաջացել է 6 մետր տրամագծով և մինչև 6 մետր խորությամբ ձագար։ Իշխանությունները կատարվածի համար պատասխանատու են համարում Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



