Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի մոտ իրականացված ահաբեկչությունից զոհվել է 15 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում ոստիկանական բաժանմունքի մոտ հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը փոխվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Հաքքարիի նահանգապետարանի հայտարարության համաձայն` ահաբեկչության զոհ են դարձել 10 զինվոր և 5 քաղաքացիական անձ, այլ ոչ թե 8 քաղաքացիական անձ, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ: Վիրավորների թիվը 26-ն է` 13 զինվոր և 13 քաղաքացիական անձ:
Պայթյուն իրականացնելու համար օգտագործվել է 4-5 տոննա պայթուցիկով ավտոմեքենա։ Պայթյունի տեղում առաջացել է 6 մետր տրամագծով և մինչև 6 մետր խորությամբ ձագար։ Իշխանությունները կատարվածի համար պատասխանատու են համարում Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



