Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի մոտ իրականացված ահաբեկչությունից զոհվել է 15 մարդ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում ոստիկանական բաժանմունքի մոտ հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը փոխվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Հաքքարիի նահանգապետարանի հայտարարության համաձայն` ահաբեկչության զոհ են դարձել 10 զինվոր և 5 քաղաքացիական անձ, այլ ոչ թե 8 քաղաքացիական անձ, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ: Վիրավորների թիվը 26-ն է` 13 զինվոր և 13 քաղաքացիական անձ:
Պայթյուն իրականացնելու համար օգտագործվել է 4-5 տոննա պայթուցիկով ավտոմեքենա։ Պայթյունի տեղում առաջացել է 6 մետր տրամագծով և մինչև 6 մետր խորությամբ ձագար։ Իշխանությունները կատարվածի համար պատասխանատու են համարում Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



