Արթիկի քաղաքապետ է ընտրվել Մխիթար Վարագյանը
ОБЩЕСТВОՇիրակի մարզի Արթիկ քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Մխիթար Վարագյանը` ստանալով 4 հազար 143 ընտրողի քվե: Նա ՀՀԿ անդամ է, սակայն ընտրություններին մասնակցում էր ինքնաառաջադրմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԿԸՀ պաշտոնական կայքը, մյուս թեկնածուն` Մուշեղ Պետոյանը, ստացել է 3 հազար 989 կողմ ձայն: Նա անկուսակցական է, սակայն առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից: Արթիկում ընտրողների ընդհանուր թիվը 15 հազար 343 էր, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների` 8 հազար 493, անվավեր քվեաթերթիկների թիվը`322:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



