Արթիկի քաղաքապետ է ընտրվել Մխիթար Վարագյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզի Արթիկ քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Մխիթար Վարագյանը` ստանալով 4 հազար 143 ընտրողի քվե: Նա ՀՀԿ անդամ է, սակայն ընտրություններին մասնակցում էր ինքնաառաջադրմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԿԸՀ պաշտոնական կայքը, մյուս թեկնածուն` Մուշեղ Պետոյանը, ստացել է 3 հազար 989 կողմ ձայն: Նա անկուսակցական է, սակայն առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից: Արթիկում ընտրողների ընդհանուր թիվը 15 հազար 343 էր, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների` 8 հազար 493, անվավեր քվեաթերթիկների թիվը`322:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



