Արթիկի քաղաքապետ է ընտրվել Մխիթար Վարագյանը
SOCIETYՇիրակի մարզի Արթիկ քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Մխիթար Վարագյանը` ստանալով 4 հազար 143 ընտրողի քվե: Նա ՀՀԿ անդամ է, սակայն ընտրություններին մասնակցում էր ինքնաառաջադրմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԿԸՀ պաշտոնական կայքը, մյուս թեկնածուն` Մուշեղ Պետոյանը, ստացել է 3 հազար 989 կողմ ձայն: Նա անկուսակցական է, սակայն առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից: Արթիկում ընտրողների ընդհանուր թիվը 15 հազար 343 էր, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների` 8 հազար 493, անվավեր քվեաթերթիկների թիվը`322:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



