Զոհված պայմանագրային զինծառայողի դին այսօր կտեղափոխեն հայրենի գյուղ
ОБЩЕСТВОԱդրբեջանական զինուժի կողմից գնդակոծությունների հետեւանքով սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը սպանված պայմանագրային զինծառայող 40-ամյա Հայկ Թեւոյանի դին այսօր կտեղափոխեն հայրենի գյուղ` Նորաշեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը:
Նա նշեց, որ զինծառայողի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր կամ վաղը`կախված նրանից, թե երբ նրա քույրը կժամանի ՌԴ-ից:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը հակառակորդի գնդակոծության հետեւանքով սպանվել է 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը: Պայմանագրային զինծառայողը 5 երեխա ունի` որից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, նպաստառու է:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – Титов
5
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...



