Զոհված պայմանագրային զինծառայողի դին այսօր կտեղափոխեն հայրենի գյուղ
SOCIETYԱդրբեջանական զինուժի կողմից գնդակոծությունների հետեւանքով սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը սպանված պայմանագրային զինծառայող 40-ամյա Հայկ Թեւոյանի դին այսօր կտեղափոխեն հայրենի գյուղ` Նորաշեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը:
Նա նշեց, որ զինծառայողի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր կամ վաղը`կախված նրանից, թե երբ նրա քույրը կժամանի ՌԴ-ից:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը հակառակորդի գնդակոծության հետեւանքով սպանվել է 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը: Պայմանագրային զինծառայողը 5 երեխա ունի` որից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, նպաստառու է:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



