Զոհված պայմանագրային զինծառայողի դին այսօր կտեղափոխեն հայրենի գյուղ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական զինուժի կողմից գնդակոծությունների հետեւանքով սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը սպանված պայմանագրային զինծառայող 40-ամյա Հայկ Թեւոյանի դին այսօր կտեղափոխեն հայրենի գյուղ` Նորաշեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը:
Նա նշեց, որ զինծառայողի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր կամ վաղը`կախված նրանից, թե երբ նրա քույրը կժամանի ՌԴ-ից:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը հակառակորդի գնդակոծության հետեւանքով սպանվել է 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը: Պայմանագրային զինծառայողը 5 երեխա ունի` որից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, նպաստառու է:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



