ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել «Ռեինկարնացիայի» Ռոլանդի առաջնեկը
ФОТО«Ռեինկարնացիա» ռեգգի խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն ու պարուհի Գայանե Հովհաննիսյանը ծնողներ են դարձել։ BlogNews-ի հավաստի տեղեկություններով՝ զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում։

Գայանեն ամուսնուն դուստր է պարգևել։ Նորաթուխ մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում։ Երջանիկ հայրիկն էլ հասցրել է խոսել զգացողությունների մասին։

«Կյանքում շատ լավ զգացողություններ եմ ունեցել՝ իբրև երջանիկ, բայց նման իսկական և օրգանիկ զգացմունք երբեք չեմ ունեցել... ուրախությանս չափ ու սահման չկա։ Աննկարագրելի զգացողություններ ունեմ, որ խոսքերով չեմ կարող արտահայտել... Շնորհակալ եմ Տիեզերքին նման պարգևի համար»,- նշել է Ռոլանդը։

BlogNews-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին ու անհոգ մանկություն մաղթում փոքրիկին։



Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
5
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи



