ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել «Ռեինկարնացիայի» Ռոլանդի առաջնեկը
PHOTO«Ռեինկարնացիա» ռեգգի խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն ու պարուհի Գայանե Հովհաննիսյանը ծնողներ են դարձել։ BlogNews-ի հավաստի տեղեկություններով՝ զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում։

Գայանեն ամուսնուն դուստր է պարգևել։ Նորաթուխ մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում։ Երջանիկ հայրիկն էլ հասցրել է խոսել զգացողությունների մասին։

«Կյանքում շատ լավ զգացողություններ եմ ունեցել՝ իբրև երջանիկ, բայց նման իսկական և օրգանիկ զգացմունք երբեք չեմ ունեցել... ուրախությանս չափ ու սահման չկա։ Աննկարագրելի զգացողություններ ունեմ, որ խոսքերով չեմ կարող արտահայտել... Շնորհակալ եմ Տիեզերքին նման պարգևի համար»,- նշել է Ռոլանդը։

BlogNews-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին ու անհոգ մանկություն մաղթում փոքրիկին։



Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



