ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել «Ռեինկարնացիայի» Ռոլանդի առաջնեկը
ՖՈՏՈ«Ռեինկարնացիա» ռեգգի խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն ու պարուհի Գայանե Հովհաննիսյանը ծնողներ են դարձել։ BlogNews-ի հավաստի տեղեկություններով՝ զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում։

Գայանեն ամուսնուն դուստր է պարգևել։ Նորաթուխ մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում։ Երջանիկ հայրիկն էլ հասցրել է խոսել զգացողությունների մասին։

«Կյանքում շատ լավ զգացողություններ եմ ունեցել՝ իբրև երջանիկ, բայց նման իսկական և օրգանիկ զգացմունք երբեք չեմ ունեցել... ուրախությանս չափ ու սահման չկա։ Աննկարագրելի զգացողություններ ունեմ, որ խոսքերով չեմ կարող արտահայտել... Շնորհակալ եմ Տիեզերքին նման պարգևի համար»,- նշել է Ռոլանդը։

BlogNews-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին ու անհոգ մանկություն մաղթում փոքրիկին։



Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



