Սպիտակ տունը քննադատել է Սենատին նախագահական վետոն հաղթահարելու համար
МЕЖДУНАРОДНОЕՍպիտակ տունը քննադատել է Սենատին նախագահական վետոն հաղթահարելու համար: Բարաք Օբաման վետո էր դրել այն օրինագծի վրա, որը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին թույլատրում է դատի տալ Սաուդյան Արաբիայի կառավարությանը, հայտնում է Reuters-ը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էնրեստի խոսքով, դա Սենատի ամենաանհասկանալի արարքն է 1983-ից սկսած, նկատի ունենալով վերջին դեպքը, երբ Սենատը կարողացել է հաղթահարել նախագահական վետոն: Նա հիշեցրել է, որ սենատորները տեղեկացված են եղել այդ օրինագծի հնարավոր սպառնալիքների մասին: «Սենատորները, որոնք օգնել են հաղթահարել նախագահի վետոն, որը կարող էր կանխել բացասական հետեւանքները, հրաժարվել են իրենց պարտավորություններից՝ որպես ամերիկյան ժողովրդի ընտրված ներկայացուցիչներ»- ասել է նա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



