Սպիտակ տունը քննադատել է Սենատին նախագահական վետոն հաղթահարելու համար
INTERNATIONAL NEWSՍպիտակ տունը քննադատել է Սենատին նախագահական վետոն հաղթահարելու համար: Բարաք Օբաման վետո էր դրել այն օրինագծի վրա, որը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին թույլատրում է դատի տալ Սաուդյան Արաբիայի կառավարությանը, հայտնում է Reuters-ը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էնրեստի խոսքով, դա Սենատի ամենաանհասկանալի արարքն է 1983-ից սկսած, նկատի ունենալով վերջին դեպքը, երբ Սենատը կարողացել է հաղթահարել նախագահական վետոն: Նա հիշեցրել է, որ սենատորները տեղեկացված են եղել այդ օրինագծի հնարավոր սպառնալիքների մասին: «Սենատորները, որոնք օգնել են հաղթահարել նախագահի վետոն, որը կարող էր կանխել բացասական հետեւանքները, հրաժարվել են իրենց պարտավորություններից՝ որպես ամերիկյան ժողովրդի ընտրված ներկայացուցիչներ»- ասել է նա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



