Սպիտակ տունը քննադատել է Սենատին նախագահական վետոն հաղթահարելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպիտակ տունը քննադատել է Սենատին նախագահական վետոն հաղթահարելու համար: Բարաք Օբաման վետո էր դրել այն օրինագծի վրա, որը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին թույլատրում է դատի տալ Սաուդյան Արաբիայի կառավարությանը, հայտնում է Reuters-ը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էնրեստի խոսքով, դա Սենատի ամենաանհասկանալի արարքն է 1983-ից սկսած, նկատի ունենալով վերջին դեպքը, երբ Սենատը կարողացել է հաղթահարել նախագահական վետոն: Նա հիշեցրել է, որ սենատորները տեղեկացված են եղել այդ օրինագծի հնարավոր սպառնալիքների մասին: «Սենատորները, որոնք օգնել են հաղթահարել նախագահի վետոն, որը կարող էր կանխել բացասական հետեւանքները, հրաժարվել են իրենց պարտավորություններից՝ որպես ամերիկյան ժողովրդի ընտրված ներկայացուցիչներ»- ասել է նա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



