Ջիմ Յոն Կիմը վերընտրվել Է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում
МЕЖДУНАРОДНОЕՋիմ Յոն Կիմը միաձայն վերընտրվել Է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Նրա հերթական հնգամյա ժամկետն սկսվում Է 2017 թվականի հուլիսի 1-ից: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նրան երկրորդ ժամկետով ՀԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել Էր օգոստոսի վերջին:
Ջիմ Յոն Կիմը Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնն ստանձնել Է 2012 թվականի հուլիսի 1-ին: Նա ՀԲ-ի 12-րդ նախագահն Է:
Համաշխարհային բանկը միջկառավարական ֆինանսավարկային կազմակերպություն Է, առաջատար համաշխարհային ներդրումային ինստիտուտ, որը միավորում Է 184 բաժնետեր-պետությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



