Ջիմ Յոն Կիմը վերընտրվել Է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում
INTERNATIONAL NEWSՋիմ Յոն Կիմը միաձայն վերընտրվել Է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Նրա հերթական հնգամյա ժամկետն սկսվում Է 2017 թվականի հուլիսի 1-ից: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նրան երկրորդ ժամկետով ՀԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել Էր օգոստոսի վերջին:
Ջիմ Յոն Կիմը Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնն ստանձնել Է 2012 թվականի հուլիսի 1-ին: Նա ՀԲ-ի 12-րդ նախագահն Է:
Համաշխարհային բանկը միջկառավարական ֆինանսավարկային կազմակերպություն Է, առաջատար համաշխարհային ներդրումային ինստիտուտ, որը միավորում Է 184 բաժնետեր-պետությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



