Ջիմ Յոն Կիմը վերընտրվել Է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՋիմ Յոն Կիմը միաձայն վերընտրվել Է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Նրա հերթական հնգամյա ժամկետն սկսվում Է 2017 թվականի հուլիսի 1-ից: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նրան երկրորդ ժամկետով ՀԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել Էր օգոստոսի վերջին:
Ջիմ Յոն Կիմը Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնն ստանձնել Է 2012 թվականի հուլիսի 1-ին: Նա ՀԲ-ի 12-րդ նախագահն Է:
Համաշխարհային բանկը միջկառավարական ֆինանսավարկային կազմակերպություն Է, առաջատար համաշխարհային ներդրումային ինստիտուտ, որը միավորում Է 184 բաժնետեր-պետությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



