Արտակարգ դեպք Երևանում. քիչ առաջ շենքի 4 հարկի պատշգամբից երեխա է վայր ընկել
ОБЩЕСТВОԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Գլենդել Հիլզ» թաղամասի շենքերից մեկի 4 հարկի պատշգամբից մոտ 5 տարեկան աղջիկ երեխա է վայր ընկել։ Երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրին, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա հիվանդանոց է տեղափոխվել գիտակից վիճակում։ «Դեռ պետք է հետազոտություններ անենք, երեխան վերակենդանացման բաժանմունքում է»,- հայտնեցին ԲԿ-ից։
Մեր տեղեկություններով՝ երեխան ազգությամբ իրանցի է, 2011 թվականի ծնված, անունը՝ Կադիրին Զարինա։
Երեխայի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ։
Ք. Աղալարյան
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



