Արտակարգ դեպք Երևանում. քիչ առաջ շենքի 4 հարկի պատշգամբից երեխա է վայր ընկել
SOCIETYԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Գլենդել Հիլզ» թաղամասի շենքերից մեկի 4 հարկի պատշգամբից մոտ 5 տարեկան աղջիկ երեխա է վայր ընկել։ Երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրին, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա հիվանդանոց է տեղափոխվել գիտակից վիճակում։ «Դեռ պետք է հետազոտություններ անենք, երեխան վերակենդանացման բաժանմունքում է»,- հայտնեցին ԲԿ-ից։
Մեր տեղեկություններով՝ երեխան ազգությամբ իրանցի է, 2011 թվականի ծնված, անունը՝ Կադիրին Զարինա։
Երեխայի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ։
Ք. Աղալարյան
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



