Արտակարգ դեպք Երևանում. քիչ առաջ շենքի 4 հարկի պատշգամբից երեխա է վայր ընկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Գլենդել Հիլզ» թաղամասի շենքերից մեկի 4 հարկի պատշգամբից մոտ 5 տարեկան աղջիկ երեխա է վայր ընկել։ Երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրին, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա հիվանդանոց է տեղափոխվել գիտակից վիճակում։ «Դեռ պետք է հետազոտություններ անենք, երեխան վերակենդանացման բաժանմունքում է»,- հայտնեցին ԲԿ-ից։
Մեր տեղեկություններով՝ երեխան ազգությամբ իրանցի է, 2011 թվականի ծնված, անունը՝ Կադիրին Զարինա։
Երեխայի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ։
Ք. Աղալարյան
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
5
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ



