Օլանդը պատրաստ է հյուրընկալել ԼՂ հակամարտության կարգավորման հաջորդ հանդիպումը
ПОЛИТИКАՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել Փարիզում հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բարձր մակարդակի հանդիպումը: Այդ մասին Օլանդը նշել է Հայաստանի անկախության 25-ամայկի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում:
«Թույլ տվեք վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, արդար և կայուն կարգավորմանն ուղղված իմ հանձնառությունը: Ինչպես առիթ ունեցա Ձեզ ասելու հուլիսի 9-ին Վարշավայում մեր հանդիպման ժամանակ` պատրաստակամ եմ Փարիզում հյուրընկալել հանդիպում` ընթացքի մեջ գտնվող գործընթացն ի մի բերելու և չափազանց երկարատև այս հակամարտության առաջխաղացման միջոցառումները քննարկելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է Ֆրանսիայի նախագահի շնորհավորական ուղերձում:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



