Օլանդը պատրաստ է հյուրընկալել ԼՂ հակամարտության կարգավորման հաջորդ հանդիպումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել Փարիզում հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բարձր մակարդակի հանդիպումը: Այդ մասին Օլանդը նշել է Հայաստանի անկախության 25-ամայկի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում:
«Թույլ տվեք վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, արդար և կայուն կարգավորմանն ուղղված իմ հանձնառությունը: Ինչպես առիթ ունեցա Ձեզ ասելու հուլիսի 9-ին Վարշավայում մեր հանդիպման ժամանակ` պատրաստակամ եմ Փարիզում հյուրընկալել հանդիպում` ընթացքի մեջ գտնվող գործընթացն ի մի բերելու և չափազանց երկարատև այս հակամարտության առաջխաղացման միջոցառումները քննարկելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է Ֆրանսիայի նախագահի շնորհավորական ուղերձում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



