Օլանդը պատրաստ է հյուրընկալել ԼՂ հակամարտության կարգավորման հաջորդ հանդիպումը
POLITICSՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել Փարիզում հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բարձր մակարդակի հանդիպումը: Այդ մասին Օլանդը նշել է Հայաստանի անկախության 25-ամայկի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում:
«Թույլ տվեք վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, արդար և կայուն կարգավորմանն ուղղված իմ հանձնառությունը: Ինչպես առիթ ունեցա Ձեզ ասելու հուլիսի 9-ին Վարշավայում մեր հանդիպման ժամանակ` պատրաստակամ եմ Փարիզում հյուրընկալել հանդիպում` ընթացքի մեջ գտնվող գործընթացն ի մի բերելու և չափազանց երկարատև այս հակամարտության առաջխաղացման միջոցառումները քննարկելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է Ֆրանսիայի նախագահի շնորհավորական ուղերձում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



