Ադրբեջանական դիրքերից գնդակոծվել են Տավուշի Բաղանիս և Ոսկեվան գյուղերը
ОБЩЕСТВОԳիշերն ու առավոտյան հակառակորդի կողմից գնդակոծվել են Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան գյուղերը: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Past.am-ի հետ զրույցում ասաց. «Գիշերը կարճ՝ 10-15 րոպե եղել է գնդակոծություն: Առավոտյան՝ դպրոցի ժամին նույնպես եղել է, կեսօրի կողմն էլ է եղել: Հիմա համեմատաբար հանգիստ է»:
Հարցին՝ սեպտեմբերի 1-ի միջոցառումները կիսա՞տ են մնացել, պարոն Սահակյանը պատասխանեց, որ ոչ: Նա պատմեց, որ մանկավարժներին արագ հանձնարարել են, որպեսզի երեխաներին տուն ուղարկեն: «Փառք Աստծո, որ վնասները միայն նյութական են՝ տանիք, լուսամուտ և այլն»,-ասաց գյուղապետը:
Եվ վերջում Նարեկ Սահակյանը լրագրողներին հորդորեց հաճախակի այցելել սահմանամերձ բնակավայրեր:
Լևոն Փանոսյան
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



