Ադրբեջանական դիրքերից գնդակոծվել են Տավուշի Բաղանիս և Ոսկեվան գյուղերը
SOCIETYԳիշերն ու առավոտյան հակառակորդի կողմից գնդակոծվել են Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան գյուղերը: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Past.am-ի հետ զրույցում ասաց. «Գիշերը կարճ՝ 10-15 րոպե եղել է գնդակոծություն: Առավոտյան՝ դպրոցի ժամին նույնպես եղել է, կեսօրի կողմն էլ է եղել: Հիմա համեմատաբար հանգիստ է»:
Հարցին՝ սեպտեմբերի 1-ի միջոցառումները կիսա՞տ են մնացել, պարոն Սահակյանը պատասխանեց, որ ոչ: Նա պատմեց, որ մանկավարժներին արագ հանձնարարել են, որպեսզի երեխաներին տուն ուղարկեն: «Փառք Աստծո, որ վնասները միայն նյութական են՝ տանիք, լուսամուտ և այլն»,-ասաց գյուղապետը:
Եվ վերջում Նարեկ Սահակյանը լրագրողներին հորդորեց հաճախակի այցելել սահմանամերձ բնակավայրեր:
Լևոն Փանոսյան
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



