Ադրբեջանական դիրքերից գնդակոծվել են Տավուշի Բաղանիս և Ոսկեվան գյուղերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳիշերն ու առավոտյան հակառակորդի կողմից գնդակոծվել են Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան գյուղերը: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Past.am-ի հետ զրույցում ասաց. «Գիշերը կարճ՝ 10-15 րոպե եղել է գնդակոծություն: Առավոտյան՝ դպրոցի ժամին նույնպես եղել է, կեսօրի կողմն էլ է եղել: Հիմա համեմատաբար հանգիստ է»:
Հարցին՝ սեպտեմբերի 1-ի միջոցառումները կիսա՞տ են մնացել, պարոն Սահակյանը պատասխանեց, որ ոչ: Նա պատմեց, որ մանկավարժներին արագ հանձնարարել են, որպեսզի երեխաներին տուն ուղարկեն: «Փառք Աստծո, որ վնասները միայն նյութական են՝ տանիք, լուսամուտ և այլն»,-ասաց գյուղապետը:
Եվ վերջում Նարեկ Սահակյանը լրագրողներին հորդորեց հաճախակի այցելել սահմանամերձ բնակավայրեր:
Լևոն Փանոսյան
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



