Նեյմարը կդառնա Բարսելոնայի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
СПОРТԿատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է բարելավել բրազիլացի հարձակվող Նեյմարի պայմանագրում նշված ֆինանսական պայմանները։ Այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը։
Երբ Նեյմարը «Սանթոսից» տեղափոխվում էր «Բարսելոնա», ապա նա կատալոնական ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսելի հետ ուներ որոշակի պայմանավորվածություն. 2.5 տարի անցնելուց հետո համապատասխան խաղի դեպքում պայմանները պետք է վերանայվեն։ Նրա աշխատավարձը կազմում է 8.8 մլն եվրո, իսկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկում է տարեկան 20 մլն եվրո։ Սակայն բրազիլացին մտադիր չէ տեղափոխվել Անգլիա, քանի որ իրեն լավ է զգում «Բարսելոնայում»։
Իսպանիայի չեմպիոնը պատրաստվում է Նեյմարին դարձնել ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիիից հետո։
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



