Նեյմարը կդառնա Բարսելոնայի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է բարելավել բրազիլացի հարձակվող Նեյմարի պայմանագրում նշված ֆինանսական պայմանները։ Այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը։
Երբ Նեյմարը «Սանթոսից» տեղափոխվում էր «Բարսելոնա», ապա նա կատալոնական ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսելի հետ ուներ որոշակի պայմանավորվածություն. 2.5 տարի անցնելուց հետո համապատասխան խաղի դեպքում պայմանները պետք է վերանայվեն։ Նրա աշխատավարձը կազմում է 8.8 մլն եվրո, իսկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկում է տարեկան 20 մլն եվրո։ Սակայն բրազիլացին մտադիր չէ տեղափոխվել Անգլիա, քանի որ իրեն լավ է զգում «Բարսելոնայում»։
Իսպանիայի չեմպիոնը պատրաստվում է Նեյմարին դարձնել ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիիից հետո։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



