Նեյմարը կդառնա Բարսելոնայի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
SPORTԿատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է բարելավել բրազիլացի հարձակվող Նեյմարի պայմանագրում նշված ֆինանսական պայմանները։ Այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը։
Երբ Նեյմարը «Սանթոսից» տեղափոխվում էր «Բարսելոնա», ապա նա կատալոնական ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսելի հետ ուներ որոշակի պայմանավորվածություն. 2.5 տարի անցնելուց հետո համապատասխան խաղի դեպքում պայմանները պետք է վերանայվեն։ Նրա աշխատավարձը կազմում է 8.8 մլն եվրո, իսկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկում է տարեկան 20 մլն եվրո։ Սակայն բրազիլացին մտադիր չէ տեղափոխվել Անգլիա, քանի որ իրեն լավ է զգում «Բարսելոնայում»։
Իսպանիայի չեմպիոնը պատրաստվում է Նեյմարին դարձնել ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիիից հետո։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



