«Ազատ մարդիկ կարծիքի իրավունք ունեն, նույնիսկ, եթե այդ կարծիքը հիմար է». Ալեքսանդր Արզումանյանը՝ քննադատողների մասին
ПОЛИТИКАՀայտնի է, որ սահմանադրական փոփոխությունները քննարկելու նպատակով նախագահի նստավայր են այցելել նաև ՀՀՇ կուսակցության անդամները: Հաշվի առնելով նրանց մասնակցությունը 2008-ի շարժմանը՝ նախագահականում արված ձեռքսեղմումներն ու լայն ժպիտները զարմանք հարուցեցին քաղաքական, վերլուծական և այլ շրջանակում:
Past.am-ի հետ զրույցում ՀՀՇ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հարկ չհամարեց պատասխանել քննադատություններին:
«Ազատ մարդիկ կարծիքի իրավունք ունեն, նույնիսկ, եթե այդ կարծիքը հիմար է»,- ասաց նա:
Մեր հարցին՝ իսկ այդ հանդիպումները չե՞ն հիասթափեցնում մարդկանց, պարոն Արզումանյանը չցանկացավ պատասխանել՝ բնորոշելով այն «ոչ կոռեկտ»:
Արզումանյանը հավելեց, որ կյանքում առաջնորդվում է սեփական սկզբունքներով:
Լևոն Փանոսյան
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



