«Ազատ մարդիկ կարծիքի իրավունք ունեն, նույնիսկ, եթե այդ կարծիքը հիմար է». Ալեքսանդր Արզումանյանը՝ քննադատողների մասին
POLITICSՀայտնի է, որ սահմանադրական փոփոխությունները քննարկելու նպատակով նախագահի նստավայր են այցելել նաև ՀՀՇ կուսակցության անդամները: Հաշվի առնելով նրանց մասնակցությունը 2008-ի շարժմանը՝ նախագահականում արված ձեռքսեղմումներն ու լայն ժպիտները զարմանք հարուցեցին քաղաքական, վերլուծական և այլ շրջանակում:
Past.am-ի հետ զրույցում ՀՀՇ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հարկ չհամարեց պատասխանել քննադատություններին:
«Ազատ մարդիկ կարծիքի իրավունք ունեն, նույնիսկ, եթե այդ կարծիքը հիմար է»,- ասաց նա:
Մեր հարցին՝ իսկ այդ հանդիպումները չե՞ն հիասթափեցնում մարդկանց, պարոն Արզումանյանը չցանկացավ պատասխանել՝ բնորոշելով այն «ոչ կոռեկտ»:
Արզումանյանը հավելեց, որ կյանքում առաջնորդվում է սեփական սկզբունքներով:
Լևոն Փանոսյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



