«Ազատ մարդիկ կարծիքի իրավունք ունեն, նույնիսկ, եթե այդ կարծիքը հիմար է». Ալեքսանդր Արզումանյանը՝ քննադատողների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայտնի է, որ սահմանադրական փոփոխությունները քննարկելու նպատակով նախագահի նստավայր են այցելել նաև ՀՀՇ կուսակցության անդամները: Հաշվի առնելով նրանց մասնակցությունը 2008-ի շարժմանը՝ նախագահականում արված ձեռքսեղմումներն ու լայն ժպիտները զարմանք հարուցեցին քաղաքական, վերլուծական և այլ շրջանակում:
Past.am-ի հետ զրույցում ՀՀՇ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հարկ չհամարեց պատասխանել քննադատություններին:
«Ազատ մարդիկ կարծիքի իրավունք ունեն, նույնիսկ, եթե այդ կարծիքը հիմար է»,- ասաց նա:
Մեր հարցին՝ իսկ այդ հանդիպումները չե՞ն հիասթափեցնում մարդկանց, պարոն Արզումանյանը չցանկացավ պատասխանել՝ բնորոշելով այն «ոչ կոռեկտ»:
Արզումանյանը հավելեց, որ կյանքում առաջնորդվում է սեփական սկզբունքներով:
Լևոն Փանոսյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



