Էրդողանը Չինաստանում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
ПОЛИТИКАԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Կողմերը նախ և առաջ քննարկել են Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող զարգացումները: Անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի խնդրին` Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Սիրիայում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության մասին մանրամասներ:
Բան Կի-Մունը խոսել է հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման ձախողված փորձին` դատապարտելով կատարվածը:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



