Էրդողանը Չինաստանում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
ՔԱՂԱՔԱԿԱՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Կողմերը նախ և առաջ քննարկել են Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող զարգացումները: Անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի խնդրին` Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Սիրիայում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության մասին մանրամասներ:
Բան Կի-Մունը խոսել է հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման ձախողված փորձին` դատապարտելով կատարվածը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



