Էրդողանը Չինաստանում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
POLITICSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Կողմերը նախ և առաջ քննարկել են Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող զարգացումները: Անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի խնդրին` Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Սիրիայում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության մասին մանրամասներ:
Բան Կի-Մունը խոսել է հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման ձախողված փորձին` դատապարտելով կատարվածը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



