Հայաստանն աշխարհի առաջնությունում երկրորդ բրոնզե մեդալն է նվաճել
СПОРТՖրանսիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի գերծանր քաշային կարգում (120 կգ) հանդես եկող Էդգար Խաչատրյանն երեկ երեկոյան բրոնզե մեդալ է նվաճել: Նա բրոնզի համար պայքարում տուշեով հաղթել է ռուս Նիկոլայ Իզմայլովին:
Այդ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել վրացի Զվիադի Պատարիձեն:
Երեկ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ուներ նաեւ Մալխաս Ամոյանը: Նա 3-2 հաշվով պարտություն կրեց ադրբեջանցի Իսլամբեկ Դադովից եւ արդյունքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Հայաստանը ներկայացուցիչ ուներ նաեւ 55 կգ քաշային կարգում: Էդգար Թամազյանը 1/8 եզրափակչից հետո լքեց պայքարը: Հիշեցնենք, որ նախորդ օրն էլ բրոնզե մեդալ էր նվաճել Սերգեյ Սիմոնյանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



