Հայաստանն աշխարհի առաջնությունում երկրորդ բրոնզե մեդալն է նվաճել
ՍՊՈՐՏՖրանսիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի գերծանր քաշային կարգում (120 կգ) հանդես եկող Էդգար Խաչատրյանն երեկ երեկոյան բրոնզե մեդալ է նվաճել: Նա բրոնզի համար պայքարում տուշեով հաղթել է ռուս Նիկոլայ Իզմայլովին:
Այդ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել վրացի Զվիադի Պատարիձեն:
Երեկ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ուներ նաեւ Մալխաս Ամոյանը: Նա 3-2 հաշվով պարտություն կրեց ադրբեջանցի Իսլամբեկ Դադովից եւ արդյունքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Հայաստանը ներկայացուցիչ ուներ նաեւ 55 կգ քաշային կարգում: Էդգար Թամազյանը 1/8 եզրափակչից հետո լքեց պայքարը: Հիշեցնենք, որ նախորդ օրն էլ բրոնզե մեդալ էր նվաճել Սերգեյ Սիմոնյանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



