Հայաստանն աշխարհի առաջնությունում երկրորդ բրոնզե մեդալն է նվաճել
SPORTՖրանսիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի գերծանր քաշային կարգում (120 կգ) հանդես եկող Էդգար Խաչատրյանն երեկ երեկոյան բրոնզե մեդալ է նվաճել: Նա բրոնզի համար պայքարում տուշեով հաղթել է ռուս Նիկոլայ Իզմայլովին:
Այդ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել վրացի Զվիադի Պատարիձեն:
Երեկ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ուներ նաեւ Մալխաս Ամոյանը: Նա 3-2 հաշվով պարտություն կրեց ադրբեջանցի Իսլամբեկ Դադովից եւ արդյունքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Հայաստանը ներկայացուցիչ ուներ նաեւ 55 կգ քաշային կարգում: Էդգար Թամազյանը 1/8 եզրափակչից հետո լքեց պայքարը: Հիշեցնենք, որ նախորդ օրն էլ բրոնզե մեդալ էր նվաճել Սերգեյ Սիմոնյանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



